հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գյումրու աղբամաններից մեկում նռնակ է հայտնաբերվել

Գյումրու աղբամաններից մեկում նռնակ է հայտնաբերվել

Նոյեմբերի 16-ին, ժամը 11։06-ին քաղաքացին դիմել է Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ 46 ա հասցեի մոտակայքում գտնվող աղբամանում նռնակ է հայտնաբերվել, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ աղբամանում հայտնաբերվածը F1 տեսակի նռնակ է՝ առանց պայթուցիչի։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

 

  • Կիսվել: