Գյումրիում վթարի է ենթարկվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոման Սմբատյանը․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 16 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչ 21-ամյա Արման Զարգարյանի վարած Mercedes G մակնիշի AL 999 EN համարանիշի և Երևանի բնակիչ 38-ամյա Ռոման Սմբատյանի վարած Toyota Camry մակնիշի 08 ZZ 808 համարանիշի ավտոմեքենաները;
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Ռ․ Սմբատյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի գումարտակի պարեկները և ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը։
Վթարի մասին ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Մարգարյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Ռ. Սմբատյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։