ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գյումրիում ուժեղ քամու հասցրած վնասների ֆինանսական նախնական հաշվարկները կատարված են

Գյումրիում ուժեղ քամու հասցրած վնասների ֆինանսական նախնական հաշվարկները կատարված են

Ուժեղ քամու պատճառած վնասները Գյումրիի հիմնականում հին բնակֆոնդում է։ Շիրակացի 66 շենքի 1000 քառակուսի մետր մակերեսով տանիքի 100-քառաակուսի մետրը քամին ամբողջությամբ քշել է։ 6 մուտք ունեցող շենքի մի մասի բնակարանները պաշտպանված չեն տեղումներից։

Իսկ հետևանքները պարզ երևում են վերևի հարկերի տներում։ Ուժեղ քամուն հաջորդած մի քանի օրերին տեղացած անձրևները հասցրել են վնասել 5-րդ հարկի բնակարանները։

 

 
 

Վերևի հարկի հատակին ամաններ են շարել, որ ներքևի հարկի ապրող հարևանի առաստաղին ջուր չհասնի։ Ուժեղ քամին շենքի տանիքի  փայտյա կոնստրուկցիաներն էլ է վնասել, իսկ պոկված բարակ թիթեղների մի մասն արդեն պիտանի չէ օգտագործման համար։ Բնակիչներն ու համատիրության աշխատողները տանիքը փակելու ժամանակավոր լուծում են գտել։ 100 քառակուսի մետր վնասված հատվածի վերանորոգման ֆինանսական չափը հաշվարկել են մոտ 7 մլն դրամ։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: