ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գյումրիում շենքերից մեկում հայտնաբերվել է 2 դի

Գյումրիում շենքերից մեկում հայտնաբերվել է 2 դի

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 9/9 շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվել, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Հրշեջ-փրկարարները բացելով նշված շենքի 4-րդ հարկի բնակարանի տան դուռը, այնտեղ հայտնաբերել են 2 տղամարդու դի։

Պարեկները սահմանազատել են տարածքը։ Ներսում այս պահին աշխատում են Շիրակի մարզային քննչական վարչության քննիչներն ու ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները։  Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ փրկարարները բացել են տան դուռը, տունն ամբողջովին եղել է ծխապատ։  Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ 

  • Կիսվել: