երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Գյումրիում սգո արարողություն է տեղի ունեցել՝ ի հիշատակ այսօր Սևաստոպոլում զոհվածների

Գյումրիում սգո արարողություն է տեղի ունեցել՝ ի հիշատակ այսօր Սևաստոպոլում զոհվածների

Գյումրիում սգո արարողություն է տեղի ունեցել՝ ի հիշատակ այսօր Սևաստոպոլում հրթիռային հարվածների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների:

ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները, նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև գյումրեցիներ եկել էին Մայր Հայաստան հուշարձանի մոտ գտնվող ծառուղի, որտեղ տեղադրված են Հայրենական մեծ պատերազմի հերոս քաղաքների կոթողները:

Մարդիկ ծաղիկներ էին խոնարհում, մոմեր վառում և փափուկ խաղալիքներ թողնում հուշահամալիրի մոտ, որի վրա փորագրված է Սևաստոպոլի անունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սևաստոպոլի ղեկավարությունը հայտարարել է ուկրաինական ուժերի՝ կասետային զինամթերքով, բալիստիկ հրթիռներով Սևաստոպոլին հարվածելու մասին։

Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոզժաևը, մասնավորապես, հայտնել է, որ հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, որոնցից երկուսը երեխաներ են։

Վիրավորների թիվը հասել է գրեթե 100-ի:

  • Կիսվել: