շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գյումրիում մեկնարկել է «Գեորգիևյան ժապավեն» ակցիան

Գյումրիում մեկնարկել է «Գեորգիևյան ժապավեն» ակցիան

Հայաստանում մեկնարկել է «Գեորգիևյան ժապավեն» հայրենասիրական ակցիան: Գյումրիում Ռուսական տան ակտիվիստները փողոցներում գեորգիևյան ժապավեններ են բաժանել, տեղեկացնում է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության մամուլի ծառայությունը:

Նշենք, որ «Գեորգիևյան ժապավեն» ակցիան անցկացվում է 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային զորքերի հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում:

  • Կիսվել: