շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Գյումրիում հակահամաճարակային վիճակը լացելու է․ Դանիել Իոաննիսյան

Գյումրիում հակահամաճարակային վիճակը լացելու է․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգոց Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է Գյումրիում տիրող հակահամաճարակային վիճակին։ Նա, մասնավորապես, գրել է․

«Գնացել էի Գյումրի։ Հակահամաճարակային վիճակը լացելու է։

Նույնիսկ կենտրոնական հրապարակում քաղաքացիները բացառության կարգով են դիմակ կրում։ Տաքիսներում առջևում են նստում (և, բնականաբար, առանց դիմակի)։ Իսկ շատ խանութների աշխատողներ նույնիսկ ձեռքի տակ մոտիկ չունեն դիմակ։

Երկու օրում ոչ ոստիկան տեսանք, ոչ էլ ԱԻՆ-ի՝ բարձրախոսներով մեքենաներից։

Որոշ քաղաքացիներ նույնիսկ մեր հագի դիմակների վրա էին ծուռ նայում, կարծես չգիտեին, թե ինչու ենք դիմակ կրում»։

  • Կիսվել: