հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գյումրիում 6 տարեկան երեխա է ընկել 4-րդ հարկից

Գյումրիում 6 տարեկան երեխա է ընկել 4-րդ հարկից

Գյումրիում՝ 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել ներքև: Այդ մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բկ մամլո խոսնակ Գեւորգ Դերձյանը:

Նշվում է, որ երեխան սկզբում տեղափոխվել է Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, այնուհետև ռեանիմոբիլով տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ:

Ունի համակցված վնասվածքներ, գանգի թաղի կոտրվածք, ներուղեղային արյունահոսություն, կրծքավանդակի սալջարդ, ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ, որովայնի սալջարդ և այլ վնասվածքներ։

Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Կոմայի մեջ է, միացված է արհետական շնչառության սարք։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

  • Կիսվել: