երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Գյումրիի ղեկավարը հետևել է փողոցների՝ աղ-ավազային խառնուրդով մշակման աշխատանքների ընթացքին

Գյումրիի ղեկավարը հետևել է փողոցների՝ աղ-ավազային խառնուրդով մշակման աշխատանքների ընթացքին

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արտավազդ Ոսկանյանի և ոլորտային մի քանի այլ պատասխանատուների հետ շրջել է քաղաքի կենտրոնական և ծայրամասային թաղամասերի մի շարք փողոցներով։

Համայնքի ղեկավարը տեղում հետևել է փողոցների ու մայթերի մաքրման, աղ-ավազային խառնուրդով մշակման աշխատանքների ընթացքին։

Պատասխանատուների հետ զրուցել ու քննարկել են աշխատանքների իրականացման ընթացքի, տեխնիկա-սարքավորումների ընդհանուր վիճակի և առկա խնդիրների վերացման համար անհրաժեշտ աշխատանքներին առնչվող հարցեր, որին հաջորդել են համապատասխան հանձնարարականները։

 

  • Կիսվել: