կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Գույքահարկն այսուհետ կարելի է վճարել` մուտք գործելով Yerevan.am կայքի «էլեկտրոնային ծառայություններ» բաժին

Գույքահարկն այսուհետ կարելի է վճարել` մուտք գործելով Yerevan.am կայքի «էլեկտրոնային ծառայություններ» բաժին

Այսուհետ գույքահարկի գումարը հնարավոր է վճարել նաև մուտք գործելով Երևանի քաղաքապետարանի Yerevan.am պաշտոնական կայքի «Էլեկտրոնային ծառայություններ»  բաժին՝ մուտքագրելով անհրաժեշտ տվյալներն ու վճարելով:

Ի դեպ, գույքահարկը կարելի է վճարել նաև բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների բջջային հավելվածներով, ինչպես նաև «Հայփոստ» ՓԲԸ-ի և բանկերի սպասարկման գրասենյակներում:

«Վճարեք տեղական հարկերը և նպաստեք համայնքի զարգացմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: