չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Շիրակում փրկարարները դուրս են բերել ձորում արգելափակված քաղաքացիներին

Շիրակում փրկարարները դուրս են բերել ձորում արգելափակված քաղաքացիներին

Ապրիլի 16-ին, ժամը 14:25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գտաշեն-Բյուրակն գյուղերի միջնամասում երեխաները իջել են ձորը և հետադարձ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով չեն կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Լ. Հ.-ին (21 տ.) և Ա. Թ.-ին (16 տ.) փրկարարական պարանների օգնությամբ դուրս են բերել անվտանգ տարածք:

  • Կիսվել: