չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գրականության և արվեստի թանգարանի տնօրենը պարգևատրվել է ԿԳՄՍՆ պատվոգրով

Գրականության և արվեստի թանգարանի տնօրենը պարգևատրվել է ԿԳՄՍՆ պատվոգրով

ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ գրականագիտության, հայագիտության, գրահրատարակչության ոլորտներում ներդրած նշանակալի ավանդի համար և ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահագն Սարգսյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով:

Պատվոգիրը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: «Թեև մի քանի ամիս է՝ ինչ ստանձնել եք թանգարանի տնօրենի պաշտոնը, բայց ձեր գործունեությունը մշակույթի ոլորտում երկարամյա է, ներդրումը՝ անգնահատելի: Հույս ունեմ՝ դեռ երկար ժամանակ կկարողանաք օգտակար լինել ոլորտին ու պետությանը, և համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները ամբողջությամբ կիրականացնենք»,- ասել է փոխնախարարը:

ԳԱԹ տնօրենը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ընդգծել. «Պահպանելով ունեցած արժեքները՝ պետք է մի քայլ առաջ գնանք և աշխատանքով լավ հետք թողնենք այս ոլորտում»:

Վահագն Սարգսյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, 2021 թ. հոկտեմբերից ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով նշանակվել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենի պաշտոնին:

Մինչ այդ՝ շուրջ 25 տարի, նա զբաղեցրել է «Հայաստան» հրատարակչության տնօրենի պաշտոնը:

 

  • Կիսվել: