ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գոյամարտին զուգահեռ՝ թիկունքում եռում է կորոնավիրուսային «պատերազմը». «Հրապարակ»

Գոյամարտին զուգահեռ՝ թիկունքում եռում է կորոնավիրուսային «պատերազմը». «Հրապարակ»

«Գոյամարտին զուգահեռ՝ թիկունքում եռում է կորոնավիրուսային պատերազմը, մենք գրեթե մոտենում ենք հուլիսյան պիկին․ երեկ 800-ին մոտ վարակվածության դեպք է գրանցվել։ Ոմանք դա բացատրում են նրանով, որ պատերազմական այս օրերին թիկունքում՝ հանրության շրջանում դժգոհություններ չառաջացնելու համար ոստիկանությունը որդեգրել է, այսպես կոչված, «փափուկ» գործիքներ։

Եթե դիմակ չդնելու համար նախկինում անխնա տուգանում էին, և տեղեկություններ կային, որ անգամ տուգանման լիմիտ կար սահմանված, ապա երկու շաբաթ է՝ ոստիկանները «հրադադար» են հայտարարել։

«Շրջում ենք փողոցներում, այգիներում և դիմակներ ենք բաժանում քաղաքացիներին՝ խնդրելով դրանք անպայման կրել»,- ասաց մեր ծանոթ ոստիկաններից մեկը՝ հավելելով, որ ներքին համաձայնության են եկել, որ ամեն ամսի 15-ին իրենց տրվող պարգևավճարները՝ 50-60 հազարական դրամ, այս ամիս ևս փոխանցեն համահայկական հիմնադրամին։

Որոշ մասնագետների կարծիքով՝ վարակի տարածման երկրորդ ալիքն անխուսափելի էր, և պատերազմական վիճակը բարենպաստ պայմաններ է ստեղծել վարակի տարածման համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: