հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Լրացուցիչ դիմակներ ձեռք կբերվեն. Վանյան

Լրացուցիչ դիմակներ ձեռք կբերվեն. Վանյան

ՀՀ առողջապահության նախարարությունը որոշակի քանակի դիմակներ ունի: Այս մասին այսօր , լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։

Նա նշեց, որ մոտ 160 հազար հատ դիմակ  նորից  ձեռք է բերվել և հիմա գործընթաց է տարվում դիմակների լրացուցիչ քանակ ձեռք բերելու համար։

Անդրադառնալով Հայաստանում դիմակների դեֆիցիտին, Արտավազդ Վանյանն ասաց, որ  դեղատներում դիմակների պակասը ոչ միայն Հայաստանում է, այլև մի շարք երկրներում։

Նա հիշեցրեց, որ ՏՄՊՊՀ-ն հայտարարություն է տարածել ու դիմել տնտեսվարողներին, որ պետք չէ դիմակների գները բարձրացնել, այս խնդիրը քննարկվում է հիմա համապատասխան ստորաբաժանումների կողմից։

 

  • Կիսվել: