հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գորշ արջի և իր քոթոթների առավոտյան զբոսանքը «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի» պահպանվող տարածքներում

Գորշ արջի և իր քոթոթների առավոտյան զբոսանքը «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի» պահպանվող տարածքներում

Գորշ արջը և իր քոթոթներն առավոտյան զբոսանք են կատարել ՇՄՆ ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանվող տարածքներում, և այն ֆիքսել է տեսախցիկը: Տեսանյութի հեղինակը Հարութ Աղաթելյանն է: 
 
Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) Least Concern կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii,iv):
 
Շրջակա միջավայրի նախարարությունից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության Կենդանիների կարմիր գրքում գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով՝
 
տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-ապատիկի չափով.
 
կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։

  • Կիսվել: