Գորիսի քաղաքապետն ազատ արձակվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ազատ արձակեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։
«Դատարանը որոշեց, որ Առուշանյանը ձերբակալվել է ապօրինի», - լրագրողներին ասաց Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։
Հիշեցնենք՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանըձերբակալվել էր՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով:
Հիշեցնենք, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում են քննվում նաև Գորիս համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2019թ. մայիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, 2020թ. մարտի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործերը։