երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները համագործակցելով ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Արարատի բաժնի ծառայողների հետ, դեկտեմբերի 29-ին, ժամը 23.00-ին, Նոյակերտ գյուղի կենտրոնական փողոցում հայտնաբերել եւ բաժին բերման են ենթարկվել նույն գյուղի 31-ամյա մի բնակչի։

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նա դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի՝ գողության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Տղամարդը ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: