ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գողության դեպքերը բացահայտվել են, գողոնը չկա (տեսանյութ)

Գողության դեպքերը բացահայտվել են, գողոնը չկա (տեսանյութ)

Մայիսի 1-ի առավոտյան ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ գիշերը գողացել են Մարգարյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված մեքենաների հայելիները:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը, ժամը 1-ից մինչեւ 8-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են բակում կայանված երկու «Մերսեդես» մակնիշի մեքենաների կողային հայելիները` տուժողներից մեկին պատճառելով 15.000, մյուսին` 30.000 դրամի նյութական վնաս:

Հետաքննություն իրականացնող մարմինը գողությունները կատարած անձանց եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեց. շուտով տեղեկություններ ստացվեցին, որ գողությունները հնարավոր է կատարել է Անտառային փողոցի 35-ամյա մի բնակիչ:

Մայիսի 5-ին, ժամը 13.30-ի սահմաններում, կասկածվողը Էստոնական փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին եւ տվեց խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են:

Միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: