կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գողացել էին խոշոր եղջերավոր անասունները, ապա վթարի ենթարկվել

Գողացել էին խոշոր եղջերավոր անասունները, ապա վթարի ենթարկվել

Օգոստոսի 21-ին՝ ժամը 04:00-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի 18-ամյա վարորդը Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել է կայանված «ՄԱՆ» ավտոմեքենայի։ Վթարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդն ու 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները վթարված «ՎԱԶ-2106»-ում հայտնաբերել են 2 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված վարորդն ու ուղևորը ժամը 03:00-ի սահմաններում գողացել էին անասունները, ապա վթարի էին ենթարկվել։

Գողոնը տեղափոխվել է ոստիկանության Ապարանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: