երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Գնել Սանոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրաբանի օրվա առթիվ

Գնել Սանոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրաբանի օրվա առթիվ

Ապրիլի առաջին կիրակի օրն ավանդաբար նշվում է երկրաբանի օրը։ Օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Երկրաբանությունը հանքարդյունաբերության հիմնաքարն է, իսկ հանքարդյունաբերությունը՝ մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը։
 

Ներկայում ՀՀ կառավարությունը նպատակադրել է հանքարդյունաբերության ոլորտի հետագա զարգացումն ու բարեփոխումների իրականացումը, որի հիմքում ընկած է անցումը կայուն և պատասխանատու հանքարդյունաբերությանը։ Շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու և անվտանգ հանքարդյունաբերություն, որը կապահովի համընդհանուր կայուն զարգացման հնարավորություններ։

Հարգելի՛ երկրաբաններ, Ձեր արհեստավարժ, բարդ ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ է, որ հնարավոր է դառնում երկրի բնական հարստությունները տնտեսության զարգացմանը նպատակաուղղելու հնարավորությունը։

Մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր երկրաբաններին, ոլորտում իրենց ավանդն ունեցած մեր ավագ գործընկերներին։ Մաղթում եմ ուժ ու կորով, արդյունավետ աշխատանք` ի շահ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման»,-ասվում է շնորհավորական ուղերձում:

  • Կիսվել: