կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Գնել Սանոսյանն ընդունել է Քիշնևի քաղաքապետի պատվիրակությանը

Գնել Սանոսյանն ընդունել է Քիշնևի քաղաքապետի պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանի գլխավորած պատվիրակությանը։

 

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

 

Իոն Չեբանը ներկայացրել է Քիշնևի կառավարման իրենց մոդելը, քաղաքային ծրագրերը, առկա դժվարությունները։

Նախարարը խոսել է ԱԼԳ գործընկերության շրջանակում Հայաստանի կողմից իրականացվող ծրագրերի մասին՝ մասնավորապես «Կանաչա քաղաք», էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ, «Խելացի քաղաք» ծրագրեր մասին։
Քիշնևի քաղաքապետը նշվածի վերաբերյալ ներկայացրել է իրենց փորձը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձի փոխանակում իրականացնել, համագործակցել և համատեղ ծրագրեր իրականացնել։

  • Կիսվել: