ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Գնդեվանք-Ջերմուկ հին ճանապարհին ժայռաբեկորներ են պոկվել. ճանապարհը երկկողմանի փակ է

Գնդեվանք-Ջերմուկ հին ճանապարհին ժայռաբեկորներ են պոկվել. ճանապարհը երկկողմանի փակ է

Այսօր՝ հունիսի 17-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզում: Արդեն 3 ժամ է՝ Ջերմուկ-Գնդեվանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ժայռաբեկորների քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը երկկողմանի փակվել է:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, քարաթափման հետևանքով տուժածներ չկան:

Ճանապարհը փակվել է Մ2 Գնդեվանք-Ջերմուկի հին ճանապարհի 3-րդ կմ հատվածում:

  • Կիսվել: