երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կրակել են ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի տան ուղղությամբ, հայտնաբերվել է 20 պարկուճ և 8 գնդակ

Կրակել են ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի տան ուղղությամբ, հայտնաբերվել է 20 պարկուճ և 8 գնդակ

ArmLur.am-ի ձեռքի է տակ հայտնվել բացառիկ լուսանկարներ այսօր Քասախում հնչած կրակոցների դեպքի վայրից:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 14-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և Ոստիկանության Նաիրիի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղում կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ կրակոցները հնչել են Չարենցի փողոց թիվ 2-րդ տան ուղղությամբ։

Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից արձակված մոտ 20 պարկուճ և 8 գնդակ, երկաթե դարպասի վրա էլ՝ կրակոցի 16 հետք, տան պատերին նույնպես հայտնաբերվել են կրակոցի հետքեր։

Տեղում տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Արմեն Ավետիսյանն ու կրտսեր պարեկ Պարույր Խաչատրյանը։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տունը, որի ուղղությամբ արձակվել են կրակոցները, պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ վերջերս կուսակցությունից հեռացված Թաթուլ Ասիլյանին, վերջինս կրակոցների պահին իր ընտանիքի անդամների հետ եղել է տանը, ու բարեբախտաբար նրանք չեն տուժել։

 

 

 

 

 

 

 

 

  • Կիսվել: