շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գիրքը բացում ես՝ ուսուցչի վերարկուն դեռ կախված է պատից. Անդրեասյանը՝ ուսումնական նյութերի խնդիրների մասին

Գիրքը բացում ես՝ ուսուցչի վերարկուն դեռ կախված է պատից. Անդրեասյանը՝ ուսումնական նյութերի խնդիրների մասին

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ուսումնական նյութերի և դասագրքերի խնդիրներին՝ մասնավորապես՝ թեմաների կրկնության, տարիներ շարունակ չփոխվելու առումով:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Տավուշում հայոց լեզվի ուսուցիչներից մեկը մի օրինակ բերեց՝ ուսումնական նյութերի և դասագրքերի խնդիրները շատ խոսուն նկարագրող։ Ասում է՝ երբ ես սովորում էի յոթանասունականներին, հայոց լեզվի գրքում հոլովները բացատրելու համար գրված օրինակներից էր՝ ուսուցչի վերարկուն կախված է պատից։ Համարյա հիսուն տարի է անցել, բայց գիրքը բացում ես՝ ուսուցչի վերարկուն դեռ կախված է պատից՛՛։

 

  • Կիսվել: