հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
«Գիքորի աղբյուր» կոչվող տարածքում մոլորված զբոսաշրջիկը հայտնաբերվել է

«Գիքորի աղբյուր» կոչվող տարածքում մոլորված զբոսաշրջիկը հայտնաբերվել է

Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի «Գիքորի աղբյուր» կոչվող տարածքի մոտակայքում 7 հոգուց բաղկացած զբոսաշրջիկներից մեկը մոլորվել է և չի կարողանում ինքնուրույն գտնել ճանապարհը։ Այս մասին տեղեկացնում են ԱԻն լրատվական կայքից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ «Սուրբ Գրիգոր» կոչվող ձորակում հայտնաբերել են Ժենյա Խ․-ին (ծնված 1952 թ․)։

  • Կիսվել: