շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ղարաբաղ Տելեկոմը»՝ նախկին պաշտոնյաներից մեկին խոշոր գումար փոխանցելու մասին

«Ղարաբաղ Տելեկոմը»՝ նախկին պաշտոնյաներից մեկին խոշոր գումար փոխանցելու մասին

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ հերքելով այն տեղեկությունը, իբր ընկերությունը խոշոր գումար է փոխանցել նախկին պաշտոնյաներից մեկին:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․

«Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի տվյալներով ֆեյսբուքյան էջում բացասական երանգներով շոշափվել է «Ղարաբաղ Տելեկոմի» անունը. իբր Ընկերությունը խոշոր գումար է փոխանցել նախկին պաշտոնյաներից մեկին:

📍 Պաշտոնապես հայտարարում ենք. հրապարակված տեղեկությունը սուտ է և ակնհայտ զրպարտություն:

«Ղարաբաղ Տելեկոմը» ստեղծման օրվանից, արդեն գրեթե 18 տարի, երբեք չի ներգրավվել քաղաքական որևէ պրոցեսում, քաղաքականությանն առնչվող որևէ ֆինանսական հատկացում չի արել ոչ մի ֆիզիկական կամ իրավաբանական անձի, պետական կամ համայնքային կազմակերպության: Ֆեյսբուքյան գրառման հեղինակը կարող է ստորև հրապարակվող ցանկի ոլորտային պատասխանատուներից ճշտել մեր բարեգործական գործունեության մանրամասները.

1. Պաշտպանության Բանակ
2. Առողջապահություն
3. Արցախի Ոստիկանություն
4. Սոցիալական ու համայնքային նշանակության զանազան ծրագրեր՝ Արցախի բոլոր շրջաններում
5. Աջակցություն 221 դպրոցի և համալսարանի՝ Արցախի բոլոր շրջաններում
6. CONIFA - 2019
7. Աջակցություն սպորտային պարերի միջազգային մրցույթի անցկացմանը
8. Տարբեր մարզական ակումբների հովանավորում
9. Աջակցություն կարիքավոր ընտանիքներին
10. Գյուղական համայնքների փողոցային լուսավորություն
11. Աջակցություն պետական թատրոնին
12. Եկեղեցաշինություն
13. Երիտասարդների ուսումնառություն արտերկրում
14. Կրթության, գիտության և սպորտի նախարարության միջոցառումների հովանավորում
15. Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության միջոցառումների հովանավորում

 Այս տարիների ընթացքում խոշոր դրամական գումարների օժանդակությունը «Ղարաբաղ Տելեկոմը» կատարել է բացառապես թափանցիկ՝ բանկային փոխանցումների միջոցով: Հաջորդ տարի ևս շարունակելու ենք ներգրավված մնալ բարեգործական նախագծերում:

Համարում ենք, որ հիշյալ ֆեյսբուքյան գրառման հեղինակը փորձել է շրջանցել պարկեշտության սահմանը և նսեմացնել Ընկերության բարի անունը:

 Դա ողջունելի գործելաոճ չէ:

Հարգանքով՝ #ՂարաբաղՏելեկոմ»։

  • Կիսվել: