շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Գետազատ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 4-ը վերակենդանացման բաժանմունքում է. ԱՆ

Գետազատ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 4-ը վերակենդանացման բաժանմունքում է. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել այսօր Գետազատ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին:

«Այսօր Գետազատ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժածներից 14 հոգի նախնական հետազոտություն է անցնում «Արտաշատի բժշկական կենտրոն»-ում: Նրանցից 1-ը վիրահատվում է:

Եվս 16 տուժած տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վերջիններս հոսպիտալացվել են 12 բաժանմունքում, 4-ը` վերակենդանացման»,- տեղեկացնում է ՀՀ ԱՆ-ն:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 08։23-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել ՃՏՊ, տուժել էին քաղաքացիներ։

  • Կիսվել: