կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Գետափ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ապրիլի 13-ին, ժամը 07:55-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարավանատան մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 31-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհի երթևեկելի հատված են թափվել քարեր (մոտ 1 խմ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը և քարերը հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:

  • Կիսվել: