կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Գերմանիայի ՊՆ հատուկ չվերթով Երևան է տեղափոխվել մոտ 30 տոննա հումանիտար օգնություն

Գերմանիայի ՊՆ հատուկ չվերթով Երևան է տեղափոխվել մոտ 30 տոննա հումանիտար օգնություն

Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության հատուկ չվերթով Երևան է տեղափոխվել մոտ 30 տոննա հումանիտար օգնություն՝ դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ, սոցիալական ոլորտի համար անհրաժեշտ տարբեր իրեր։

Թռիչքն իրականացվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի և «Սիլվա Կապուտիկյան» գերմանահայ կանանց միության սերտ գործակցությամբ։

Բերվել է նաև համապատասխան հենաշարժային սարքավորումներով երկու միկրոավտոբուս Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի համար։

Տեսանյութը՝ ստորև:

  • Կիսվել: