երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գերիների նույնականացման աշխատանքները շարունակվում են. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ

Գերիների նույնականացման աշխատանքները շարունակվում են. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ

Համացանցում երեկվանից տարածվող հայ զինծառայողների գերեվարման մասին տեսանյութերը Կառավարության Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակում ուսումնասիրվում են։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Նա նշել է, որ գերիների նույնականացման աշխատանքները շարունակվում են, առայժմ հստակ թվեր չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ երեկ գերեվարված մեկ հայ զինծառայող է նույնականացվել։

Հայ զինծառայողի իրավունքներն ու նրա ֆիզիկական անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով Հայաստանը երեկ դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառել։

 

  • Կիսվել: