Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել․ Մարզպետ
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է մարզպետ Գնել Սանոսյանը:
«Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է և մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների։
Խնդրում եմ խստագույնս պահպանել պարետատան ցուցումները և հետևել միայն պաշտոնական լրահոսին։
Առողջ եղե՛ք»,- գրել է նա ֆեյսբուքում։



