հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզում վարորդը ՌԴ համարանիշներով Hyundai Solaris-վ բախվել է բետոնե ջրհորդանին  և կողաշրջվել, կան վիրավորներ

Գեղարքունիքի մարզում վարորդը ՌԴ համարանիշներով Hyundai Solaris-վ բախվել է բետոնե ջրհորդանին և կողաշրջվել, կան վիրավորներ

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել հոկտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այդ օրը, ժամը 09։00-ի սահմաններում Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Սասուն Խաչատրյանը Մեծ Մասրիկ-Վարդենիս ավտոճանապարհին՝ Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում իր վարած Hyundai Solaris մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել ճանապարհի եզրին գտնվող բետոնե ջրհորդանին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Խաչատրյանն ու նրա ուղևոր՝ Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, 30-ամյա Ռիմա Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ 

  • Կիսվել: