երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզում ՌԴ քաղաքացին «Range Rover»-ի կողմից վրաերթի ենթարկվելով՝ հայտնվել է «Range Rover»-ի և «Վազ 2106»-ի արանքում. վիրավորը հիվանդանոցում մահացել է

Գեղարքունիքի մարզում ՌԴ քաղաքացին «Range Rover»-ի կողմից վրաերթի ենթարկվելով՝ հայտնվել է «Range Rover»-ի և «Վազ 2106»-ի արանքում. վիրավորը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Սոս Պ-ն Գանձակ բնակավայրի Տիգրան Մեծի փողոցում իր վարած Range Rover մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ՌԴ քաղաքացի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Դավիթ Կ-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դավիթ Կ-ն Range Rover-ի կողմից վրաերթի ենթարկվելուց հետո մնացել է կայանված Վազ 2106 և Range Rover մակնիշի ավտոմեքենաների արանքում։ Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Գավառի բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանը։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` վարչության պետ Արման Բաղդասարյանի, ավագ քննիչ Վարդանյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում զննություն էին կաատարում քննիչները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Գավառի բաժին, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

 

  • Կիսվել: