շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes-ն ու УАЗ-ը. վերջինս հայտնվել է Սևանի ափամերձ հատվածում. կան վիրավորներ

Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes-ն ու УАЗ-ը. վերջինս հայտնվել է Սևանի ափամերձ հատվածում. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:   Ժամը 16:40-ի սահմաններում, Երևան-Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 67 կմ հատվածում բախվել են Mercedes և УАЗ մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:   Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 30 ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները:  

Օպերատիվ է գործել նաև Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը:   Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի և վաշտի հրամանատար Էդգար Սոջւսլիյանի գլխավորությամբ:  

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:   Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ:  

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով УАЗ-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր պտտվելով, հայտնվել Սևանա լճի ափամերձ ձորակում:   Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

  • Կիսվել: