շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը․ վերջինս էլ բախվել է երկաթե ճաղավանդակներին․ կա 5 վիրավոր

Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը․ վերջինս էլ բախվել է երկաթե ճաղավանդակներին․ կա 5 վիրավոր

Այսօր, օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8․6 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Լյովա Սիմոնյանի վարած Mercedes մակնիշի և Հրազդան քաղաքի բնակիչ 34-ամյա Արտյոմ Գրիգորյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Ա․ Գրիգորյանի ուղևորներ՝ Կապանի բնակիչ 26-ամյա Էմմա Գալստյանը, Հրազդան քաղաքի բնակիչներ 58-ամյա Ջավահիր Գրիգորյանն ու  1-ամյա Նանե Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։  

  • Կիսվել: