ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզում բախվել են ԱՄՆ քաղաքացու Renault Duster-ն ու ՌԴ քաղաքացու Nissan-ը. կա վիրավոր

Գեղարքունիքի մարզում բախվել են ԱՄՆ քաղաքացու Renault Duster-ն ու ՌԴ քաղաքացու Nissan-ը. կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:20–ի սահմաններում Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 38-ամյա Լև Դաշեսկիինը իր վարած Renault Duster մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 31-ամյա Վլադիմիր Կոնստանտինինի վարած Nissan մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով Վ. Կոնստանտինինի ուղևորուհի, ՌԴ քաղաքացի, 30-ամյա Անաստասիա Կորոտկովան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: