կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Գեղարքունիքի մարզում 23-ամյա վարորդը Mercedes-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, կա վիրավոր

Գեղարքունիքի մարզում 23-ամյա վարորդը Mercedes-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, կա վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 23-ամյա Սարո Դ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 32.5 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և   կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ 20-ամյա Շ. Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» ԲԿ։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները և ոստիկանության Գավառի բաժնի հերթապահ խումբը։ 

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզայիին քննչական վարչության Գավառի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

 

  • Կիսվել: