երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզի Կախակն և Ազատ սահմանամերձ գյուղերի ավելի քան 85 ընտանիքի փոխանցվել է 3 տոննա մարդասիրական օգնություն

Գեղարքունիքի մարզի Կախակն և Ազատ սահմանամերձ գյուղերի ավելի քան 85 ընտանիքի փոխանցվել է 3 տոննա մարդասիրական օգնություն

Գեղարքունիքի մարզի Կախակն և Ազատ սահմանամերձ գյուղերի ավելի քան 85 ընտանիքի փոխանցվել է 3 տոննա մարդասիրական օգնություն։ Նախաձեռնությունն իրականացվել է ռուսական կողմից՝ ի դեմս Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի, ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության աջակցությամբ և Վարդենիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ:Օգնությունը գյուղերին են հասցրել Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի աշխատակիցները։

«Սա Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նման առաջին նախաձեռնությունը չէ։ Հունիսին եղանք նաև Կուտական և Տրետուք գյուղերում, որտեղ երեխաներին նվիրեցինք դպրոցական պարագաներ, դիդակտիկ նյութեր և հագուստ, իսկ Կուտականի դպրոցին նվիրեցինք կահույք և համակարգիչներ ինֆորմատիկայի դասարանի համար: Այսօր բերել ենք մարդասիրական օգնություն բնակիչների և նվերներ բոլոր երեխաների համար։

Մեր երկրներին կապում է բարեկամության և դաշնակցության դարավոր պատմությունը և այս նախաձեռնությամբ մենք ցույց ենք տալիս, որ Ռուսաստանը կանգնած է եղբայրական հայ ժողովրդի կողքին», — նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

«Բարձր ենք գնահատում Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի համագործակցության արդյունքները և հույս ունենք, որ մեր փոխգործակցությունը կլինի շարունակական», - ասաց Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը:

Բացի անհրաժեշտ մթերքով մարդասիրական օգնությունից, Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը հագուստ և կոշիկ նվիրեց Կախակնի և Ազատի շուրջ 80 երեխաների:

«Ուրախ ենք, որ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի շնորհիվ մեր երեխաները ստացան սպորտային հագուստ և կոշիկներ, որոնց շնորհիվ կարող են հաճախել ֆիզկուլտուրայի դասերին։ Նվերները երեխաներին շատ ուրախացրեց», - նշեց Կախակնի հիմնական դպրոցի տնօրեն Արտաշ Խլոյանը։

  • Կիսվել: