երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Սոթք-Վարդենիս ճանապարհը

Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Սոթք-Վարդենիս ճանապարհը

Այս պահին Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Սոթք-Վարդենիս ճանապարհը: Նրանք դեմ են համայնքների խոշորացմանը: Ոստիկանությունը տասը րոպե ժամանակ տվեց նրանց ճանապարհը բացելու համար, սակայն համայնքի բնակիչները չեն բացում ճանապարհը: Ոստիկանները ցանկանում էին բերման ենթարկել Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանին:

Նշենք, որ այստեղ են ժամանել ոստիկանական մեքենաներ, իսկ համայնքի բնակիչները պատ են կազմել ու պաշտպանում են իրենց համայնքի ղեկավարին: Ոստիկանները հայտարարեցին, թե ոտնահարում են այլոց ազատ տեղաշարժի իրավունքը: Նրանք մեքենան հրելով, նաև մեքենան ժողովրդի վրա քշելով փորձում են բացել ճանապարհը: 



  • Կիսվել: