ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Երևանում, Գեղարքունիքի մարզում

Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Երևանում, Գեղարքունիքի մարզում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 15-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ թաղամասի, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն` Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Գեղամավան գյուղերի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:           

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:                  

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

  • Կիսվել: