ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Վանաձորում, Արարատի մարզի Վաղաշեն բնակավայրում

Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Վանաձորում, Արարատի մարզի Վաղաշեն բնակավայրում

Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Խնձորուտ 5-րդ փողոցի, Թամանցիների, Սասունցիների, Բարեկամության, Գայի, Ամիրյան, Աբեղյան, Չուխաջյան, Հաղթանակի, Խուդյակովի փողոցների, Երևանյան խճուղու գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 26-ին ժամը 12:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի համայնքի Վաղաշեն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 

  • Կիսվել: