կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում և Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում

Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում և Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 28-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 1-ից մինչև թիվ 17 առանձնատների (կենտ համարներ), Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի, Զորավար Անդրանիկ փողոցի 1-ին նրբանցքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Էվոյան, Էնգելսի, Դեբեդի փողոցների, Հաղպատ բնակավայրի գազասպառողների, «Ձորահույս» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկ թաղամասի, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 

  • Կիսվել: