երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Գավառում «Լեքսուսը» վրաերթի է ենթարկել ճանապարհաշինարարներին. Մեկը մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել

Գավառում «Լեքսուսը» վրաերթի է ենթարկել ճանապարհաշինարարներին. Մեկը մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել

Հոկտեմբերի 19-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի մեքենայի վարորդը Գավառ քաղաքի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել 34-ամյա և 54-ամյա երկու տղամարդու:

Ոստիկանությունից  հայտնում են, որ 34-ամյա Գոռ Պետրոսյանը մահացել է, իսկ 54-ամյա տղամարդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: