ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գավառում բախվել են ԱՁ տնօրենի Mini Cooper-ն ու Opel-ը, տնօրենը հոսպիտալացվել է

Գավառում բախվել են ԱՁ տնօրենի Mini Cooper-ն ու Opel-ը, տնօրենը հոսպիտալացվել է

Հունիսի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։15-ի սահմաններում Գավառ քաղաքի Շահումյան և Ազատության փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիք մարզի բնակիչներ՝ 70-ամյա Հակոբ Կ․-ի վարած Opel մակնիշի և 28-ամյա Անի Հ․-ի վարած Mini Cooper մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Mini Cooper-ի վարորդը տեղաոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրը նաև հայտնում է, որ Mini Cooper-ի վարորդը Գավառում գործող ԱՁ-ներից մեկի տնօրենն է։ 

  • Կիսվել: