չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Գավառում ավտոմեքենա է այրվել (լուսանկարներ)

Գավառում ավտոմեքենա է այրվել (լուսանկարներ)

Հունվարի 8-ին, ժամը 15:11-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի դպրոցներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծրունի եղբայրներ փողոցի թիվ 7 հասցեի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։35–ին, մարվել՝ 15։45-ին։ Այրվել է կայանած «Chrysler» մակնիշի ավտոմեքենան։

May be an image of 2 people, fire and text

May be an image of fire

  • Կիսվել: