երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում այրվել է խոտի դեզ

Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում այրվել է խոտի դեզ

Օգոստոսի 14-ին, ժամը 22։14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվաքար թաղամասի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։27-ին, մարվել՝ օգոստոսի 15-ին, ժամը 00։12-ին: Այրվել է մոտ 200 հակ անասնակեր:

  • Կիսվել: