կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գառնի-Արտաշատ ճանապարհին բախվել են Nissan Tiida-ն ու ВАЗ 2104-ը. 4 վիրավորներից 2-ը ծանր են

Գառնի-Արտաշատ ճանապարհին բախվել են Nissan Tiida-ն ու ВАЗ 2104-ը. 4 վիրավորներից 2-ը ծանր են

Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Nissan Tiida և ВАЗ 2104 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը՝ ծանր վիճակում, տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Օպերատիվ են գործել Գառնիի ամբուլատոր բժշկական կենտրոնի բժիշկները։  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանությնա Գառնիի բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։  Օպերատիվորեն ժամանել է նաև «Նաիրի» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ 

  • Կիսվել: