ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գարեգին Երկրորդն ընդունել է Գեղարքունիքի մարզպետին, մարզի համայնքապետերին, մարզում սպասավորող հոգևորականներին

Գարեգին Երկրորդն ընդունել է Գեղարքունիքի մարզպետին, մարզի համայնքապետերին, մարզում սպասավորող հոգևորականներին

Հունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ տիար Կարեն Սարգսյանին, մարզի համայնքապետերին, մարզում սպասավորող հոգևորականներին՝ առաջնորդությամբ Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանի:

Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Հայր Սուրբը, Նորին Սրբությանը ներկայացնելով հյուրերին, իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին թեմի հանդեպ ցուցաբերվող հայրական հոգատարության համար։

Հայոց Հովվապետը, իր հայրական օրհնությունը փոխանցելով հյուրերին, գոհունակություն հայտնեց թեմի ու մարզի միջև հաստատված արդյունավետ համագործակցության համար, որը, ըստ Նորին Սրբության, պիտի նպաստի մարզի շենացմանն ու ազգաբնակչության բարօրությանը, հետպատերազմյա մարտահրավերների հաղթահարմանը և ծառացած խնդիրների լուծմանը։ Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր մասնավոր գնահատանքը բերեց առաջնորդական տեղապահին իրականցրած աշխատանքների և նվիրյալ ծառայության համար։

Իր հերթին Գեղարքունիքի մարզպետ տիար Կարեն Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար, գնահատեց թեմի հոգևորականների գործունեությունը՝ ուղղված մարզի բնակչության հոգևոր կյանքի ամրապնդմանն ու առկա դժվարությունների հաղթահարմանը։

  • Կիսվել: