հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գաղտնաբառը տրամադրելով՝ վտանգում եք կորցնել ձեր հաշիվներին հասանելիությունը. Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Գաղտնաբառը տրամադրելով՝ վտանգում եք կորցնել ձեր հաշիվներին հասանելիությունը. Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն ահազանգում է համացանցում տարածված խաբեության հերթական դեպքի մասին՝ նախազգուշացնելով ակնհայտ կեղծիքի վերաբերյալ:

«Նմանատիպ խարդախություններին հավատալը կարող է հանգեցնել ֆինանսական ու անձնական տվյալների կորստի։
 
Բանկային տվյալներ տրամադրելու դեպքում կրելու եք նյութական վնասներ։
 
Անձնական տվյալներ տրամադրելու դեպքում կարող եք դառնալ ինքնության գողության զոհ։
 
Գաղտնաբառեր ու մուտքանուններ տրամադրելու դեպքում վտանգում եք կորցնել հասանելիությունը ձեր հաշիվներին։
 
Ու, ի վերջո, համացանցում տարածվող նման խաբեությունների հավատալուց ու տվյալներ վստահելուց առաջ մեկ վայրկյան արժե մտածել՝ արդյոք չե՞ն խաբում։
 
Արդյոք հաղորդագրությունը տարածող էջը իրակա՞ն է և համապատասխանում է ներկայացվող ընկերության պաշտոնական էջին։
 
Արդյոք նման շռայլ նվեր հնարավո՞ր է ստանալ ընդամենը նկար հավանելու ու տարածելու համար»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
 
 

  • Կիսվել: