Ֆրունզե Դովլաթյանի պատվին կանվանակոչվի Երևանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցը
Հայկական կինոյի 100-ամյակի տոնական տարվա տրամաբանությամբ Ֆրունզե Դովլաթյանի պատվին կանվանակոչվի Երևանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:
«Ֆրունզե Դովլաթյանն առաջիններից էր, ով հայ կինոն հասցրեց միջազգային բարձունքերի: Մայր թատրոնից սերած Դովլաթյանի ստեղծած ֆիլմերը 20-րդ դարի հայկական կինոյի լավագույն նմուշներից են»,-գրել է Ավինյանը:


